ՀԱՅԵՐԻՆ ԹԱՂՈՒՄ ԵՆ ՌԴ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում, երբ Ռուսաստանում հայաստանցի էր մահանում կամ զոհվում, նրա դին տեղափոխվում էր Հայաստան, հուղարկավորությունը կատարվում էր հայրենիքում, քանզի հանգուցյալի հարազատների մեծ մասը Հայաստանում էր բնակվում: Հիմա պատկերը փոխվել է. ՀՀ-ից ՌԴ մեկնած մեր հայրենակիցների մարմիններն այնտեղ են հանձնում հողին: Օրերս Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում հուղարկավորել են Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակչուհի, ՌԴ քաղաքացիություն ստացած 35-ամյա Մարինե Ղուլիջանյանին: Վերջինս Կողբից ՌԴ էր տեղափոխվել մոտ 13 տարի առաջ: Նրա վարած ավտոմեքենային հուլիսի 4-ին բախվել է մեկ այլ մեքենա, եւ Մարինեն տեղում մահացել է: Նա միայնակ մայր էր, խնամքի տակ 10 տարեկան որդի ուներ:




Լրահոս