Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 17.00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի համերգ, դրամահավք, որը կրում է՝ Երևանը Գյումրիի կողքին է խորագիր:Համերգի նպատակն է աջակցել SOS Գյումրի նախաձեռնությանը:
Նախաձեռնությունը ի սկզբանե նպատակ է ունեցել գնել 13 բնակարաններ Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող և անօդևան ընտանիքների համար և այս պահին 13-ի փոխարեն կա նվիրաբերված 22 բնակարան:Համերգի ժամանակ լինելու է նաև դրամահավաք, որի ողջ հասույթը ևս տրամադրվելու է բնակարան գնելուն: