ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես` որպես քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե 2013թ. հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր ինչքան ավանդ է փոխհատուցվել: Նախկինում ինչքա՞ն է եղել, եւ հիմա ինչքա՞նն է հատուցվել, ինչքա՞նը` մնացել:

Գարեգին Սահակյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Ներդրված ավանդի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափը, համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի` հաշվարկվում է ներքոհիշյալ սանդղակով.

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ծրագիրը մոտենում է իր ավարտին, եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.05.2013թ. հավանության է արժանացել ՀՀ կառավարության 16.05.2013թ.-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 515-Ա որոշումը, որով նախատեսված է իրականացնել ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակվող ծրագրեր: Դրանցով սահմանվող պահանջները կհստակեցվեն ոլորտը կարգավորող իրավական ակտերն ընդունելիս:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով խմբագրության ստացած բազմաթիվ զանգերն ու հարցերը՝ ավանդների փոխհատուցման հետ կապված, կարծում ենք` այս հարցը դեռ երկար կմնա արդիական ու, ցավոք սրտի, համարժեք լուծում դժվար թե ստանա:




Լրահոս