ՀԺ. Վարդան Ղուկասյանը ծեծել է նախկին ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է։
 
“Էս կամերա-բաները դուրս տարեք։ Չնկարեք։ Թող դուրս գան “ԳԱԼԱ”-ն, “Շանթ”-ն ու մեկ էլ “Առավոտ”-ի էն աղջիկը։ Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան”,- ըստ “Հետք”-ի, նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր “սվիտայով”՝ մոտ 30 հոգի։
 
Դատավորն կատարել է նրա հրահանգը։ Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, ով տարիներ շարունակ իշխել և փաստորեն, շարունակում է իշխել Գյումրիում, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է։ Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում”,-գրում է թերթը։ 
Ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս