ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այսօր էլ նաիրիտցիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով: Նաիրիտցիները սպասում են նորանշանակ նախարարի հետ նոր հանդիպմանը: Նրանց խոսքով՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն իրենց հետ անցյալ շաբաթ հանդիպել է եւ ասել՝ երկու ամիս ժամանակ տվեք, որպեսզի ուսումնասիրեմ գործը: Նաիրիտցիները հույս ունեն, որ դրական տեղաշարժեր կլինեն:

 

 

 

 
ՀԱՐՑ. Առանց աշխատանքի թույլտվության ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ-ում:

Իլոնա Հարոյան (48 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝
ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,
բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա,
դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ՝ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ-ում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,
է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,
ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,
թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները, ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքել եւ նրա աշխատանքն օգտագործել՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար ի՞նչ է անհրաժեշտ:

Ներսես Եփրեմյան (53 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Եփրեմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 1-ի N 731-Ն որոշում):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը:




Լրահոս