Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է:
Մանրամասները՝ “Ժամանակ”-ի այսօրվա համարում