“ՉԻ” տեղեկություններով՝ վերջերս ՕԵԿ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած “Օրինաց երկիր” կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում.
“”ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել “Օրինաց երկիր” կուսակցությանը։
Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական բյուջեն, դժվար չէ կռահել։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ի զորու է քարից անգամ փող քամել, եւ դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է։ Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաեւ բարձրագույն եւ միջին մասնագիտական որոշ հաստատություններ։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում