2008 թվականին, երբ կառավարությունը որոշում ընդունեց գազալցակայաններում տեղադրել բաշխիչ աշտարակներ, դա պիտի բացառեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելու ու, որ ամենակարեւորն է, ապահովեր մեքենաների անվտանգությունը։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.
“Կառավարությունը որոշումն ընդունեց, բայց բայց հետո նաեւ որոշեց հետաձգել՝ համաշխարհային ճգնաժամը հաշվի առնելով։ Մինչ 2011թ. օգոստոսը տնտեսվարողներն արտոնյալ վիճակում աշխատեցին, այդ ժամանակ 300-ից ավելի գազալցակայաններից ընդամենը 5-ն էր տեղադրել աշտարակ, մնացածը սպատողներից շարունակում էին “լեւի”500 դրամներ գանձել՝ իբր թե ավել գազ լցնելու համար։ Երբ ճգնաժամը հաղթահարվեց, տնտեսվարողների մեծ մասն այդպես էլ չտեղադրեց բաշխիչ աշտարակներ։
Ներկայումս գործում է 296 տնտեսվարող, 15 ընկերություններ դեռեւս չունեն աշտարակներ։
“Մոտ ժամանակներս նորից սկսելու են մոնիտորինգ անել, եւ բոլոր այն ընկերությունները՝ անկախ նրանից, թե ում են պատկանում, եթե խախտում են արել, կտուգանվեն, եթե խախտումը կրկնեն՝ կկասեցվի գործունեությունն այնքան ժամանակ՝ մինչեւ տեղադրեն բաշխիչ աշտարակները”։
Այն, որ կառավարությունը չի շտապում տուգանել, նույնիսկ կասեցնել Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի գազ” եւ “Մուլտի լեոն” ընկերությունների գազալցակայանները, պատճառը, մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ-Գագիկ Ծառուկյան լարված հարաբերություններն են…”,- գրում է “Առավոտը”:
(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):