
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի առաջնությունում «չոր» շարքի տեւողության ռեկորդ է սահմանել՝ «Տորինոյի» դեմ խաղի 4 րոպեներին առառիկ պահելով դարպասը:
armsport.am-ի փոխանցմամբ՝ 38-ամյա դարպասապահն ազգային առաջնությունում գոլ բաց չի թողնում 930 րոպե, ինչը նրան թույլ է տվել առաջ անցնել «Միլանի» նախկին դարպասապահ Սեբաստիան Ռոսիից, ով 1993-1994 մրցաշրջանում 929 րոպեի ընթացքում գոլ բաց չէր թողել: