Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:
Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին խաղում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 5 միավոր: Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց նաև Պյոտեր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին խաղում: Կարյակինը նույնպես ունի 5 միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:
ՀԱՕԿ լրատվության բաժին