Սիրիայում ավիահարվածի հետևանքով սպանվել է 250 մարդու մահապատժի ենթարկած ահաբեկիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաքքա քաղաքում սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածների արյունքում սպանվել է «Իսլամական պետության» ահաբեկիչ Ֆաուազ Մուհամադ Ալ Քուրդին, ով առավել հայտնի էր Աբու Ալի Ալ-Շարի մականվամբ, փոխանցում է Lifenews-ը:

Նա մահապատժի է ենթարկել 250 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և սիրիական բանակի զինծառայողների: Մահապատիժներն իրականացրել է տարբեր միջոցներով՝ կենդանի այրելով, խեղդելով կամ գլխատելով:

Մի քանի անգամ ձերբակալվել է Սիրիայում, Հորդանանում և Իրաքում ջիհադիստական գաղափարախոսության և քարոզչության համար: Իրաքում նրան ազատ էին արձակել 2011թ., որից հետո տեղափոխվել էր Սիրիա:

Ահաբեկիչը «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկն էր: «Իսլամական պետության» կողմից խալիֆաթ հռչակելուց հետո նա համալրեց վերջիններիս շարքերն ու ավելի ուշ նշանակվեց շարիաթի դատավոր:




Լրահոս