Մանրամասներ Տավուշում տեղի ունեցած առեղծվածային սպանությունից. հայտնի է դանակահարողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մարտի 18-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի «Բերդ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է մահացածը Բերդի 28-ամյա բնակիչ Գագիկ Ճաղարյանն է, ում վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տավուշի ջրամբարի մոտ, վիճաբանության ժամանակ, Վրեժ Մ.-ին վնասվածքը պատճառել և Գագիկ Ճաղարյանին հարվածել և սպանել է 1991 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Գրիգոր Մ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս