Նոր Արտագերսում համայնքի ղեկավարի ՀՀԿ-ական տեղակալն ընտրվել է գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Արդյունքում Նոր Արտագերս համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Խաչատուր Ջանազյանը, ով ստացել է 481 քվե:

Ընդգծենք, որ Ջանազյանը Նոր Արտագերս համայնքի ղեկավարի տեղակալն էր: Առաջադրված մյուս ՀՀԿ-ական թեկնածուն` Դավիթ Ումուրշատյանն էլ ստացել է 168 քվե, իսկ անկուսակցական Սահակ Ավագյանը`  107 քվե: Ընդհանուր առմամբ` Նոր Արտագերսում ընտրությանը մասնակցել է 773 ընտրող, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 15 է:

Երեկ ավագանու անդամների ընտրություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Շիրակավան համայնքում, որտեղ առաջադրված հինգ թեկնածուներն էլ ընտրվել են համայնքի ավագանի:




Լրահոս