
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի մարտի 21-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
• Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ 1 արագաչափ՝ Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից Դավիթ-Բեկ-Միկոյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
• Մ-5 «Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ՝ Մ-5 և Փարաքար համայնքի Ջիվանու փողոցի խաչմերուկի հատված՝ 2 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: