Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռների արձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների հերթական արձակումն է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ, փոխանցում է BBC-ն:

Դեռևս 5 օր առաջ Փխենյանը միանգամից 2 բալիստիկ հրթիռ էր արձակել: Հրթիռները թռել էին մոտ 800 կմ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սուր քննադատության էր արժանացրել Փխենյանի գործողությունները՝ դրանք անընդունելի անվանելով:

Հայտնի էր դարձել նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել ԿԺԴՀ-ի դեմ:




Լրահոս