Դանակահարել է վիճաբանության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ “աջ ուսահոդի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 1989 թ. ծնված Հրաչ Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքը ստացել է իրենց տան մուտքի աստիճաններից ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է աշխատավայրում՝ 1992 թ. ծնված Արմեն Խ.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գաղտնի փականով դանակով հարվածելու հետևանքով:
Հրաչ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս