
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը մեղավոր ճանաչեց ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, դատարանի որոշմամբ՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել 2014թ. ամռանը Դոնբասում Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Բոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների վրա մահափորձերի և ՌԴ սահմանն անօրինական անցնելու մեջ:
Գործակալությունը նշում է, որ Սավչենկոյի պատժի ժամկետը կհրապարակվի մարտի 22-ին: