
Այսօր` մարտի 21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկա օրերին` մինչև մարտի 25-ը, հանրապետությունում տեղումներ չեն լինի:
Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ երեկվա տեղումները շատերին անակնկալի բերեցին: Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյան տեսքով տեղումներն, առաջին հայացքից, իհարկե, պետք է որ սպասելի լինեին, ի վերջո «գիժ» մարտն է, սակայն արի ու տես` ջերմ գարնան սպասելիքները հօդս ցնդեցին:
ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ մի քանի վայրերում, մասնավորապես, Երևանում և Կոտայքում, արված լուսանկարներ: