Բարսելոնայում անցկացվող շախմատային բաց մրցաշարի չորրորդ տուրից հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր եւ երեք առաջատարներից հետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:
Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը հինգ տուրերից հետո վաստակել է 4 միավոր եւ առաջատար գրոսմայստեր Լեւան Պանցուլայային (Վրաստան) զիջում է կես միավոր: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր, հաղորդում է Armchess-ը։