Նաիրա Զոհրաբյանն այսօր քանդում է կուսակցությունը. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը` ԲՀԿ-ից իրեն հեռացնելու որոշումը ստանալուց հետո դիմելու է դատարան: Այս մասին Պետրոսյանը հայտարարեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Ես գրավոր դիմում եմ ներկայացրել, առ այսօր ինձ այդ ակտը չի տրամադրվել: Ի՞նչն է պատճառը, որ եթե այդպիս որոշում կա, նա համառորեն հրաժարվում է ինձ հանձնելու»,- նշեց Գեւորգ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ անձնական որևէ խնդիր չունի Նաիրա Զոհրաբյանի հետ:

Սակայն նա նշեց, որ Զոհրաբյանի հետ տարաձայնությունները սկսվել են այն ժամանակ, երբ ինքն առաջարկել է ԲՀԿ կանոնադրության մեջ փոփոխություն և լրացում կատարել:

Լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է ընդդիմադիր կուսակցություն, Գևորգ Պետրոսյանը հակադարձեց. «Եթե հռչակելով լինի, ես էլ ինձ կարող եմ ջազի արքա հռչակել»: Նախկին ԲՀԿ-ականը նաև հայտարարեց, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր քանդում է կուսակցությունը:




Լրահոս