Կրեմլում մեկնաբանել են Սիրիա ռուսական զորքերի վերադարձի մասին տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, սակայն Հմեյմիմ ավիաբազան և Տարտուսում ծովային օբյեկտը մնում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ինչ վերաբերում է Սիրիա ռուսական զորքերի վերադարձին, ապա այդ տեղեկությունները, իհարկե պետք է հասցեագրվեն Պաշտպանության նախարարությանը: Միայն կհիշեցնեմ, որ զորքերի դուրսբերման մասին որոշում է ընդունել Վլադիմիր Պուտինը»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ից սկսվել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը: ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական ռազմատիեզերական ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները:




Լրահոս