Ինդիան-Ուելս մրցաշարի եզրափակչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց ATP-ի 14-րդ համար Միլոշ Ռաոնիչի հետ: Խաղն անցավ Ջոկովիչի ակնհայտ առավելությամբ:
Նա կարողացավ երկու սեթի արդյունքում առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող: Ռաոնիչին չտալով ոչ մի հնարավորություն՝ Ջոկովիչը 1 ժամ 19 րոպե տևած մենախաղում հաղթեց 6:2, 6:0 հաշվով:
Հատկանշական է, որ այս հաղթանակը Ջոկովիչի համար Ինդիան-Ուելս մրցաշարում ռեկորդային է: Նա միակ թենիսիստն է, ում հաջողվել է 5 անգամ դառնալ մրցաշարի հաղթող: