Անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը, որ Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցը լուծարվել է և կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանն օրերս դուրս է եկել կուսակցությանից` ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը պարզաբանում է. «ԲՀԿ նախագահի հանձնարարականով կազմավորվել է աշխատանքային խումբ, որը այս փուլում զբաղված է կուսակցության տարածքային կառույցների օպտիմալացման աշխատանքով: Այս մասին նշել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` անդրադառնալով Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցի լուծարմանն ու ղեկավար Նարինե Ղազինյանի` կուսակցությունից դուրս գալուն:
Նա հաստատեց, որ Զարինե Ղազինյանը դուրս է եկել կուսակցությունից, բայց դա եղել է ոչ թե օրերս, այլ շատ ավելի վաղ: «ԲՀԿ-ն Նոյեմբերյանում արդեն ձևավորել է նոր տարածքային խորհուրդ, և առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ Նոյեմբերյանի նորաստեղծ խորհրդի նիստը, որին ներկա կլինի նաև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ավելացնեմ, որ Նաիրա Զոհրաբյանը և Զարինե Ղազինյանը որևէ խնդիրներ չունեն, և տիկին Զոհրաբյանը հարգանքով է վերաբերվել Զարինե Ղազինյանի որոշմանը»,- նշել է նա: