Շիրակի նորանշանակ մարզպետը առաջնահերթ թիրախավորել է դպրոցների մաքրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

12722764_1021193671286052_816418860_o

Ելույթի ամենազավեշտալի հատվածը շատ ոգևորող է, քանի որ մարզպետը առանձնակի անդրադարձ է կատարում դպրոցների մաքրողներին.

«Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ Ձեր` տնօրենի հեղինակությունը, մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել, իրեն էլ դիտողություն չեմ անի»:

Փաստորեն, ստացվում է, որ տնօրենի հեղինակությունը ուղղակիորեն կապված է մաքրողների լավ աշխատանքի, ինչպես նաև կոնկրետ մարզպետի կողմից մաքրողին՝ իր պարտականությունների ոչ պատշաճ կերպով կատարելու մասին զգուշացվելու հետ: Այո, մաքրողները կսկսեն ավելի լավ մաքրություն անել, երբ նրանց զգուշացնի անձամբ մարզպետը: Ինչ խոսք, սա դրական անդրադարձ կունենա թե՛ տնօրենների հեղինակության, թե՛ դպրոցի մաքրության վրա:

Իսկ արդեն ելույթի ավարտին, նա նշում է.

«Հնարավորություն եմ տալիս միասին շարունակել աշխատել ճիշտ, թափանցիկ, որպեսզի բացառվեն ամեն տեսակ անտեղի ավելորդ խոսակցությունները, որոնք ինչոր տեղ կրում են և օբյեկտիվ բնույթ և, իհարկե, մեծամասամբ սուբյեկտիվ բնույթի են, ուրեմն փոխեք աշխատաոճը, առողջացրեք բարոյահոգեբանական մթնոլորտը և արդյունքը տեսանելի կլինի նախ ձեզորպես տնօրենի, ապա ինձ, և, ամենակարևորը, ազգաբնակչությանը»:

Մարզպետը, փաստորեն, հաստատում է, որ խոսակցությունները մեծամասամբ սուբյեկտիվ բնույթ են կրում, սակայն որոշ դեպքերում սուբյեկտիվ բնույթի այդ խոսակցությունները ինչ-որ տեղ օբյեկտիվ են:

Անհասկանալի է՝ ի վերջո, նա խոսում է այդ խոսակցությունների մասին որպես օբյեկտիվ բնույթ կրող, թե սուբյեկտիվ:

Փաստորեն, ըստ մարզպետի՝ ամենակարևորը դպրոցի մաքրությունն է, և թե կոնկրետ ով կհետևի այդ մաքրությանը` խուսափելով օբյեկտիվ և սուբյեկտիվ խոսակցություններից:




Լրահոս