Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Հայ կանանց ճակատ»-ի բոլոր մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է,  որ քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով  բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք:

Հ.Գ. Տեսանյութը շուտով:




Լրահոս