Դոնի Ռոստովում «Boeing-737»-ի կործանման նոր վարկածներ են ի հայտ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boeing-737»-ի կործանման նոր վարկածներ են ի հայտ եկել, փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Նոր տվյալներ են ի հայտ եկել՝ օդաչուի սխալի մասին վարկածի հարցով:

«Թռիչքավայրէջքային գոտուց 3 կմ հեռավարության վրա անձնակազմի օդաչուն հայտնաբերել է, որ ինքնաթիռը վայրէջքագծից մի փոքր ցածր է և որոշել է պատասխանատվությունն իր վրա վերցնել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուի սխալի արդյունքում ինքնաթիռը 600 մ կտրուկ բարձրություն է հավաքել և դուրս եկել կրիտիկական անկյունից: Եվ արդյունքում ինքնաթիռի արագությունը կտրուկ անկում է ապրել: Ինքնաթիռը գտնվել է մոտ 400 մ բարձրության վրա, սակայն բառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում հասել է 1000 մետրի, որից հետո ընկել է»,-հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 62 մարդ էր զոհվել:




Լրահոս