
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջև, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:
«Սիրիայում 500 հազար մարդ է սպանվել: Դաժան Ասադը պետական ահաբեկչություն է իրականացնում իր երկրում: Նա պետք է կանգնի Հաագայում Միջազգային քրեական դատարանի առջև»,-ասել է Էրդողանը:
«Այդ մարդասպանը դեռ կարողանում է ազատ խոսել, և Մոսկվայում դեռևս կարմիր գորգ են փռում նրա առջև»,-նշել է Թուրքիայի նախագահը: