ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:
Հսկիչ գնման շրջանակներում «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում դրանցում հայտնաբերվել է չհայտարարագրված սինթետիկ բաղադրատարր՝ «Տադալաֆիլ», որի օգտագործումը (առկայությունը), համաձայն Մաքսային միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, վերոնշյալ կենսաբանական ակտիվ հավելումներում չի թույլատրվում: Ըստ այդմ` 17.12.2015թ. արտադրված 118 տուփ «Սեալեքս ֆորտե» N 12 և 66 տուփ «Ալիկապս» N8 (0,45 գր) (“АЛИ КАПС” (“ALI CAPS”) капсулы по 0,45г, “СЕАЛЕКС ФОРТЕ” (“SEALEX FORTE”) капсулы по 0,42г) կենսաբանական ակտիվ հավելումների (դեղապատիճների) իրացումն արգելվել է:
Արգելվել է «Սեալեքս ֆորտե» և «Ալիկապս» կենսաբանական ակտիվ հավելումների ներկրումն ու կասեցվել իրացումը: