
Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, հունվար ամսին լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը կազմակերպել էր Գյումրու անօթևաններին աջակցությանն ուղղված դրամահավաք:
Հյուսիսային պողոտայում այսօր մեկնարկեց մի խումբ քաղաքացիների կողմից անօթևան ընտանիքների համար կազմակերպված համերգը, որի նպատակն է ևս մեկ անգամ հրավիրել մարդկանց ուշադրությունը Գյումրու անօթևան ընտանիքների խնդրին և գումար հավաքել նրանց աջակցելու համար:
Համերգին ելույթ են ունենալու «Ռեյնկարնացիա» խումբը, Սոնա Շահգելդյանը, Գրիգոր Կյոկչյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը և այլք: