ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահական նստավայրը ՀՀ պետական բյուջեից 294 մլն 233 հազար դրամ` շուրջ 717 հազար 641 դոլար է տրամադրել նախագահականին կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Այդ գումարը տրվել է 2013թ. ընթացքում ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու, ըստ պայմանագրի` «հանրային իրազեկում ապահովելու» համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված պայմանագրի համաձայն՝ այդ գումարը ՊՈԱԿ-ին տրվել է ԶԼՄ-ների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկում իրականացնելու, վերլուծություններ եւ ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաեւ` հանրային կապերի ուսումնասիրություններ կատարելու, պետական կառույցների թափանցիկությունը պահպանելու, բացի այդ, հանրային կապերի ոլորտի միջազգային փորձն ուսումնասիրելու, այդ ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար: Մի կողմ թողնելով նրանց գործունեության արդյունավետության թեման՝ հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը ստեղծվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, եւ դրա ղեկավարն Արա Սաղաթելյանն է` Ս. Սարգսյանի խոսնակի եղբայրը:




Լրահոս