
Այսօր առավոտվանից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Այս մասին հայտնում են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբից՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է ճնշում գործադրել դպրոցների տնօրենների վրա։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ի կոնկրետ շրջանակներ, կանխատեսելով ընտրությունների ելքը, որ իշխանական թեկնածուն հաղթելու շանսեր չունի, արդեն սկսել են պարտության համար հիմքեր նախապատրաստել:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որտեղ առաջադրվել են 14 տարի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անգամ, «Սասունՙ »ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ ՕԵԿ-ից Արթուր Միսակյանը: