Ի՞ՆՉՆ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գնումների ոլորտի վերահսկողության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը 2 մլն 400 հազար դրամ` մոտ 6 հազար դոլար է ծախսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գումարը նախարարությունը վճարել է LS Finance-Client Treasury ավտոմատացված ծրագրային համակարգերում նոր մոդուլ մշակելու համար, որպեսզի հնարավորություն լինի վերահսկել գնման պայմանագրերում կառավարության սահմանած առավելագույն գները չգերազանցող գործընթացը: Փաստորեն, կառավարությունը մի կողմից գումարներ է ծախսում այդ ոլորտի վերահսկողության նպատակով ծրագրեր մշակելու համար, մյուս կողմից, երբ այդ ոլորտի վերաբերյալ քննադատություն կամ մտահոգություն է հնչում, միանգամից սկսում է դիմադրել:




Լրահոս