Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր Հրազդանի քաքաղապետ Արամ Դանիելյանի տարածած հաղորդագրությանը, սոցցանցի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.

«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել եւ լուսանկարահանել:

Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաեւ՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը:

ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.

1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի:

2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:

3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:

4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:




Լրահոս