Վարչապետ Տիգրան Սարգսյանը բուժման նպատակով եռօրյա արձակուրդի գնալուց առաջ արձակուրդի է ուղարկել փոխնախարարներին ու փոխմարզպետերին: Արձակուրդի են մեկնել Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն ու Կոտայքի փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանը: Բացի այդ, վարչապետի` հուլիսի 9-ի որոշումներով՝ արձակուրդի են մեկնել գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Իսկ նախարարները սրտատրոփ սպասում են. թեեւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նրանցից մի քանիսին արձակուրդ «չի հասնում»:
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ