Ազատամարտիկները հուլիսի 17-ին հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իսկ այսօր նրանք, հնարավոր է, հավաքվեն Ազատության հրապարակում՝ քննարկելու հետագա անելիքները: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից. «Ազգային պատգամավորների հետ հանդիպումներից լուրջ լուծումներ չեն եղել, ամեն դեպքում նկատվում է, որ խնդրով շահագրգռված մարդիկ կան, որոնք ուզում են ինչ-որ բան անել, բայց դե մենք երեխա չենք ու ամեն ինչ լավ հասկանում ենք: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որն այդքան էլ չի գոհացնում ազատամարտիկներին: Նրանք իշխանություններից պահանջում են արժանապատիվ կյանք եւ սոցիալական խնդիրների լուծում:
ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ