Երեկ Արարատի մարզի Խաչփառ համայնքի ավելի քան 300 բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: Պատճառը խմելու եւ ոռոգման ջուրն է, որը գյուղը չունի: Նրանք պահանջում են, որ «Հայջրմուղ» ՓԲԸ-ն շուտափույթ լուծում տա այս խնդրին: Խաչփառի համայնքապետ Ղազար Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Այս շոգին մոտ մեկ շաբաթ է, ինչ ջուր չունենք: Այս պահին խնդրի լուծման համար նախատեսված աշխատանքներ են տարվում: Բայց դա «Հայջրմուղ»-ի խնդիրն է: Նույնիսկ այս պահին մարզպետն էլ է այստեղ: Փաստ, որ ջրի կորուստ կա, մեր գյուղը ջուր չի հասնում: Պետք է դեռ համոզվենք, թե իրականում ինչն է խնդիրը, հիմա պարզ չէ: Այդ բողոքող ժողովրդի մի մասնիկն էլ իմ ծնողներն են: Բա ես այդ մարդկանց ի՞նչ ասեմ: Համայնքի ղեկավարը ես եմ, պատասխանատուն ես եմ»: Իսկապես որ, «Հայջրմուղ» ՓԲԸ-ն արդեն պարզապես զզվեցրել է սպառողներին: Նրանք միայն ջանում են գումար աշխատել, այլ ոչ թե սպասարկում իրականացնել: Ու ցավալի է, որ պետական ատյաններից որեւէ մեկը նրանց չի նախատում:
ԱՆԱՄՈԹԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ