
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բոլոր նախագծերի մանրակրկիտ քննարկումը՝ նշելով, որ մայրաքաղաքում քաղաքաշինական ռազմավարության հիմնական ուղղվածությունը պետք է լինի քաղաքի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնումը եւ ճարտարապետական տեսքի բարելավումը:
Նիստին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: