ՎՐԴՈՎՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ձերբակալվեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Նա մեղադրվում է պետական աջակցության 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելու եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու մեջ: Ու դժվար է պատկերացնել, որ պետական դիզվառելիքի յուրացումները որեւէ վարչության պետ կարող էր անել առանց մարզպետի գիտության: Դուք տեղյակ չե՞ք եղել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը վրդովված պատասխանեց. «Ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս: Ես Ձեզ ոչինչ չեմ կարող ասել: Այդ հարցով դիմե՛ք ՀՔԾ»: Խոստովանենք՝ իսկապես տարօրինակ պատասխան է:




Լրահոս