2016թ. փետրվար ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 1216 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվար ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 1216, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 686, որոնցից 126-ը ներկայացրել է գրավոր դիմում, իսկ 560-ին տրվել է բանավոր պարզաբանումներ:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման 181 (32%), ընտանեկան նպաստի՝ 52 (9%), երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 51 (9 %), մայրության նպաստի 49 (9%), թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի 43 (8.%), կենսաթոշակի 41 (7%), երեխայի խնամքի նպաստի 41 (7%) վերաբերյալ դիմումները:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 106 (16%), ընտանեկան նպաստի 44 (7%), հեռուսատատեսային ընդունիչ սարք հատկացնելու 39 (6%), հումանիտար օգնության 36 (6%), հաշմանդամության խմբի 34 (5%) վերաբերյալ դիմումները:

Փետրվար ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 274 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 214 (78%)-ը պարզաբանվել է, 31 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 14-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 15-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ, նախարարի տեղակալների մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի, աշխատակազմի ղեկավարի մոտ մեկ կոլեկտիվ ընդունելություն՝ միևնույն հարցի վերաբերյալ չորս անձի մասնակցությամբ:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս