ՈՉՆՉԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալգարա շրջանի հայկական գերեզմանատունը պղծվել է եւ ամբողջովին ոչնչացվել: Մալգարայի ինքնակառավարման մարմինները հայկական գերեզմանատան տարածքը հատկացրել են շինարարության համար: Մասնավորապես հայկական գերեզմանատան տարածքում կառուցվելու է հացատուն եւ հյուրատուն: Այժմ հայկական գերեզմանատան տարածքում աշխատանքներ են իրականացվում, եւ հանգուցյալների ոսկորներն ուղղակի թողնված են հողի վրա: Նշենք, որ սա Թուրքիայում վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ պղծում եւ ավերում են հայկական գերեզմանատունը:

Ա. Շ.




Լրահոս