
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հերթական պայթյունն է տեղի ունեցել Բրյուսելի Maelbeek մետրոյի կայարանում: Բելգիական ԶԼՄ-ները հայտնում են 10 զոհի մասին:
Ոստիկանությունը զոհերի մասին տվյալները հաստատել է: Մեքենաների տեղաշարժը դադարեցվել է:
Եվս մեկ պայթյուն է տեղի ունեցել Շուման կայարանում: Փակվել են դպրոցները, մանկապարտեզները: Երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել:
Ավելի վաղ 2 պայթյուն էր որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Հաղորդվել է 17 զոհի մասին: