Պետր Չեխը 8-րդ անգամ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի և Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը երկրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այդ մասին հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Չեխն ութերորդ անգամ է արժանանում պատվավոր մրցանակին: Քվեարկության արդյունքում նա շրջանցել է «Սպարտա»-ի հարձակվող Դաբիդ Լաֆատային և Բեռլինի «Հերտա»-ի կիսապաշտպան Վլադիմիր Դարիդային: Տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացել է Պավել Վրբան, ում գլխավորությամբ Չեխիայի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր է նվաճել:




Լրահոս