
Բրյուսելի օդանավակայանում ոստիկանությունը մահապարտ ահաբեկիչների 3 «չօգտագործված» գոտի է հայտնաբերել, հայտնում են բելգիական հեռուստաալիքները:
Հիշեցնենք, որ սերիական պայթյուններ են տեղի ունեցել Բրյուսելում: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 2 պայթյուն է տեղի ունեցել մետրոյի կայարաններում: Ավելի ուշ հաղորդվել է 4-րդ պայթյունի մասին:
ՌԴ հատուկ ծառայության ներկայացուցիչներն ավելի վաղ նախազգուշացում էին հղել Բելգիայի իշխանություններին՝ «Իսլամական պետության» կողմից նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին, որոնց թվում Բելառուսի 2 քաղաքացիներ կան: Աղբյուրի տվյալների համաձայն՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշ եղբայրները փետրվարի վերջին մեկնել էին Բելգիա: