ՄԻ ԿՏՈՐ՝ ԳՈՒՆԱՊՆԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայ» արվեստների կառավարման եւ ստեղծարարության կենտրոնը երեկ հանդես եկավ իր առաջին հանրային նախաձեռնությամբ՝ Երեւանում ներկայացնելով վանաձորցի երիտասարդ գեղանկարիչ Մհեր Չատինյանի առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչի երկու գեղանկարչական շարքերը՝ «Ծաղկած ծառեր» եւ «Նավեր»: «Թարմ եւ անկեղծ գույները երիտասարդ Մհերի անդավաճան օգնականներն են, որոնց միջոցով նա կարողանում է զարմացնել դիտողին, շոյել աչքը եւ հոգին: Նրանք թույլ են տալիս, որպեսզի սրահից դուրս եկած յուրաքանչյուր այցելու տանի մի կտոր իր գունապնակից»,-նշեց կենտրոնի հիմնադիրներից Անի Հարությունյանը: Միջոցառման ընթացքում «Ներկայ» կենտրոնը հայտարարեց նաեւ իր պաշտոնական բացման մասին:




Լրահոս