
Բրյուսելում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները, բարեբախտաբար, չեն տուժել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյուններից: Այդ մասին Panorama.am-ին Բրյուսելից փոխանցեց «Եվրանեսթ»-ի անդամ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ սերիական պայթյուններ են տեղի ունեցել Բրյուսելում: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 2 պայթյուն է տեղի ունեցել մետրոյի կայարաններում: Ավելի ուշ հաղորդվել է 4-րդ պայթյունի մասին: