ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ ՀԻՎԱՆԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Իտառ տասս»-ը, աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյին հիվանդանոց են տեղափոխել: Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը թոքերի էմբոլիան է: 72-ամյա տենորը 3-4 օր կլինի բժիշկների հսկողության ներքո: Հիվանդության պատճառով Դոմինգոն ստիպված հետաձգել է Մադրիդի Թագավորական թատրոնում կայանալիք 4 ելույթները: Նա չի կարողանա ներկա գտնվել նաեւ նվագախմբի հուլիսի 21-ի համերգին:




Լրահոս