ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտական աստիճանի համար ո՞ր դեպքերում են տրվում հավելավճարներ: Եվ գիտական աստիճան ունեցող անձը եթե թոշակի տարիքի է հասել, ապա նա կարո՞ղ է հավելավճար ստանալ:

Ալիսա Մինասյան (64 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գիտական աստիճանի (գիտությունների դոկտորի կամ թեկնածուի) համար հավելավճարներ տրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին («Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 19, կետ 2 եւ 3,  ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշում):
Իսկ ինչ վերաբերում է թոշակի տարիքի անձանց, ապա նշենք, որ գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է թոշակային տարիքի այն անձանց, որոնք ընդգրկված են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում եւ թեմաներում:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե մեզ դիմած քաղաքացին ընդգրկված է վերը նշված բազայում, ապա նա միգուցե ստանա իր հավելավճարը, իսկ եթե ոչ, ապա ստիպված պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իրեն հավելավճար չի տրամադրվելու:




Լրահոս