ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե գույքահարկի վճարման ժամկետը մինչեւ երբ է սահմանված: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ արդյոք հնարավոր է գույքահարկը մաս-մաս վճարել:

Վահրամ Պողոսյան (38 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` 1. կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների՝ տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան` կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները  բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանում մանրամասն ներկայացված է գույքահարկի վճարման ժամկետների կարգը, բայց ոչ մի խոսք չկա այն  մաս-մաս վճարելու մասին: Եթե նման հնարավորություն տրվեր քաղաքացիներին, ապա պատասխանում կնշվեր այդ  մասին:




Լրահոս