«Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել՝ կապված Վահան Շիրխանյանի հետագա բուժման հետ: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը։

Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության եւ հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վահան Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լեւոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն:

Փետրվարի 18-ին Վահան Շիրխանյանը տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»: Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից: Ներկայումս կալանավորված անձ Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո եւ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում»:




Լրահոս