“Ըստ իրավապահ մարմինների մոտ կանգնած մեր աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշևրների վաճառքի հայաստանյան շուկայում։ Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։
Սակայն վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճսւնաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողներր։ Հետաքրքրական է, որ նույն անօրինական ճանապարհով հայաստանյան շուկայում հայտնված արտադրատեսակները ներխուժել են անգամ երևանյան հայտնի խանութներ։ Եվ ահա այս ամենին վերջ տայու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում և խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ “շմոն”, որի արդյունքում՝ ոչ միայն կառգրավվեն ապօրինի և կեղծ ապրանքատեսակները, այլ նաև պատասխանատվության կենթարկվեն դրանց վաճառքով զբաղվող անձինք”,-գրում է թերթը։
Մանրամասները օրաթերթի այսօրվա համարում։